Նազարբաևի դուստրը վերընտրվեց Ղազախստանի Սենատի նախագահ
Արտաքին Քաղաքական
Դարիգա Նազարբաևան ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ: Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը նրա թեկնածությունն առաջադրել էր այդ պաշտոնի համար:
«Խնդրում եմ Դարիգա Նուրսուլթանի Նազարբաևային ընտրել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ»,- Տոկաևի դիմումը հրապարակել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավար Ղրիմբեկ Կուշերբաևը: Օգոստոսի 12-ին Տոկաևը Դարիգա Նազարբաևայի պատգամավորական լիազորությունները երկարացրել էր դրանց ժամկետի լրանալու կապակցությամբ:
56-ամյա Նազարբաևան մարտի 20-ին միաձայն Սենատի նախագահ էր ընտրվել պալատի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում: Ավելի վաղ նա Սենատում զբաղեցնում էր միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնը: Նազարբաևան Սենատի պատգամավոր էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 13-ին: Նա Ղազախստանի առաջին նախագահի՝ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին