Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

Սիրիահայերի կրթական կարիքները ԿԳՆ օրակարգում

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման խնդիրները: «Առկա իրավիճակում մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման գործընթացում պարբերաբար տարբեր հարցեր են ծագում, և պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր հնարավորությունները և լծակները՝ կրթության տարբեր աստիճաններում վերջիններիս համապատասխան կրթական ծառայություններ առաջարկելու համար:

Հասարակությունը ևս պետական մարմիններից ակնկալում է հատուկ պայմաններ և մոտեցումներ, մասնավորապես, գործընթացն անհարկի չբյուրոկրատացնելու և մեր հայրենակիցների համար ավելորդ խոչընդոտներ չստեղծելու, ինչպես նաև սիրիահայերին մեր հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից: Պետք է անել հնարավորը՝ դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար բարենպաստ պայմաններ և միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար»,-ներկայացնելով առկա խնդիրները՝ նշել է նախարարը:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ նշված հարցում միանման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ: Նախարարը նշել է, որ հիմնական դպրոցներում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ որոշակի խնդիրներ իրենց լուծումն են գտել՝ համապատասխան դպրոցների ընտրության, արագացված կուրսերի կազմակերպման, ինչպես նաև անհատական մոտեցման համատեքստում: Նախարարը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է նշված գործընթացն իրականացնել նաև ավագ դպրոցներում՝ մայրաքաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացնել երեք ավագ դպրոց և հրապարակել դրանց ցանկը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն, թե կոնկրետ որ դպրոցներում են ստեղծվել իրենց երեխաների համար համապատասխան պայմաններ: Անդրադառնալով ուսուցման եղանակներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է կազմակերպել արևելահայերենի արագացված դասընթացներ կամ կրթական ծրագիրն իրականացնել արևմտահայերենով, որի մասնագիտական ներուժը, ըստ նախարարի, այսօր Հայաստանում դեռևս չկա: «Ուսուցման երկրորդ տարբերակը չբացառելով՝ շեշտադրումն անհրաժեշտ է դնել նախևառաջ Սիրիայից ժամանած ուսուցիչների վրա, որոնց համապատասխան ժամավճարով պետք է փորձել նշված դպրոցներում ընդունել աշխատանքի, ինչպես նաև գործընթացում ներգրավել համապատասխան որակավորում ունեցող արևմտահայերենի մասնագետների»,-ընդգծել է նախարար:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներին՝ նախարարը նշել է, որ պետք է օբյեկտիվ, բայց հնարավորինս պարզեցված անցկացնել սիրիահայ դիմորդների այս տարվա ընդունելությունը. բացի այդ, առաջարկով դիմել բուհերին՝ նախապատրաստական բաժիններում ընդգրկված սիրիահայ ուսանողների վարձավճարը այս տարի հաշվարկել 50 տոկոս նվազեցված սակագներով: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել արդեն ընդունված ուսանողների ծնողները, որոնք ստեղծված իրավիճակում ի վիճակի չեն մուծել իրենց երեխաների ուսման վարձը՝ խնդրելով այն սահմանել ոչ թե որպես օտարերկրացիների, այլ տեղացի ուսանողների վարձավճարի չափով: Նախարարը համապատասխան վարչությանը հանձնարարել է ճշգրտել ՀՀ բուհերում սովորող սիրիահայ ուսանողների քանակի, բուհերի բաշխվածխության, վարձավճարների չափի հետ կապված մի շարք հարցեր' փորձելով որոնել համապատասխան ուղիներ' այս տարվա համար հարցին դրական լուծում տալու համար: Արմեն Աշոտյանը հրահանգել է նաև հնարավորության սահմաններում ուսանողական հանրակացարաններում առաջնահերթության կարգով համապատասխան սենյակներ ապահովել սիրիահայ ուսանողների համար:

Խորհրդակցության ընթացքում ներկաներն անդրադարձել են ստեղծված իրավիճակում դիպլոմների փոխճանաչման և վավերականության հետ կապված հարցերում հնարավորինս արագ արձագանքելու և իրավական նոր մեխանիզմներ և տարբերակներ մշակելու խնդիրներին:

Խորհրդակցության ավարտին մասնակիցները քննարկել են նաև ծրագրային համադրության և դասագրքերով ապահովվածության խնդիրներ, ինչպես նաև որոշել համապատասխան առաջարկով դիմել համահայկական կառույցներին' օժանդակելու սիրիահայերի կրթական կարիքների բավարարման խնդիրներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան
Ամենադիտված