«Հրապարակ». Վիճաբանություն Արմավիրի մարզում
Հայկական Մամուլ
Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, որտեղ եզդիներ են բնակվում, վիճաբանություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է փոխհրաձգությամբ, արդյունքում եղել են նաև վիրավորներ:
Դեպքի վերաբերյալ թերթը փորձել է մանրամասներ պարզել ոստիկանությունից, սակայն այստեղից թերթի թղթակցին հայտնել են, որ փոխհրաձգություն չի եղել:
Ըստ ոստիկանության, մի խումբ գյուղացիներ վիճել են: Դեպքից որոշ ժամանակ անց վիճող կողմերից մեկը` 50-55 տարեկան մի տղամարդ, հասել է տուն և ինֆարկտ ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն չի հաջողվել կյանքը փրկել: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանները դեռ չէին պարզել դեպքի մանրամասները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին