Այսօր PR-ի և PR մասնագետների համաշխարհային օրն է
Հասարակություն
Հուլիսի 28-ը PR-ի և PR մասնագետների համաշխարհային օրն է: Այն առաջին անգամ հայաստանում նշվել է 2010 թվականին:
«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը, ամփոփելով անցնող PR տարին, ներկայացնում է 10 ամենատպավորիչ և լայն արձագանք ստացած PR նախաձեռնությունները.
Նշված ժամանակահատվածում, ըստ աղբյուրի, իրականացվել է «Ես գիտեմ» իրազեկման արշավը: Նախաձեռնությունը հասարակությանը տեղեկացնում էր տարբեր ոլորտների բարեփոխումների մասին (Լավագույն տեղեկատվական արշավ):
Թատերագիր Վահրամ Սահակյանը կազմակերպեց «արյունոտ կիրակի» և ցույց տվեց թե որքան արագ կարելի է տարածել սկանդալային բնույթի ինֆորմացիան (Սկանդալային PR):
Իրենց հաղթանակը տոնեցին Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպաններն ու բազմաթիվ քաղաքացիներ (Լավագույն բնապահպանական ակցիա):
PanARMENIAN.Net-ի կողմից ֆեյսբուքում տեղադրված Արցախի խորհրդանիշ «Տատն ու պապը» արձանի յուրօրինակ նկարը արագորեն գրավեց շատերի ուշադրությունը' արժանանալով 3000-ից ավել «Like»-երի (Ազգային խորհրդանիշի ամենայուրօրինակ ներկայացում):
Սիրահարների այգում, մայիսի 31-ին՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, տեղի ունեցավ բացօթյա ծխից ազատ գոտու բացման միջոցառումը (Լավագույն առողջապահական նախաձեռնություն):
Անսպասելիորեն կենդանացավ կինո Մոսկվայի սարդը' դառնալով օրվա հերոս: Այս «վիրուսային» տեսահոլովակը կարճ ժամանակում ապահովեց դիտումների մեծ թիվ youtube-ում (Լավագույն «վիրուսային» տեսահոլովակ):
Հունիսի 17-ին նորաձևության գնացքը ժամանեց կայարան: Տեղի ունեցավ դիզայներ Արամ Նիկոլյանի «Երևան» հավաքածուի ցուցադրությունը հենց երկաթուղային կայարանում (Նորաձևության ինքնատիպ մատուցում):
Երևանի քաղաքապետարանի և «Ժպտա Երևան» ծրագրի համատեղ նախաձեռնությամբ Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն, բացվեց Մոսկովյան 36 հասցեում (Հայ արվեստի լավագույն մատուցում):
Լույս աշխարհ եկավ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որում մեկ ընտանիքի պատմությամբ ներկայացվում է ողջ հայ ժողովրդի և ցեղասպանության ազդեցության թեման (Դրական հասարակական կարծիք ձևավորող լավագույն ֆիլմ):
Երևանում' ԵՃՇՊՀ-ի ետնաբակերից մեկում, անակնկալ կերպով հայտնվեց հայ երիտասարդների կողմից արված 3D նկարը: Նկարը արժանացավ բազմաթիվ դրական գնահատականների ու խոսքերի (Լավագույն քաղաքային անակնկալ):
Նշված բոլոր նախաձեռնությունները այս կամ այն կերպ առնչվում են հայ իրականության մեջ հասարակական կարծքի ձևավորմանը և իրենց կարևոր նշանակությունն ունեն Հայաստանում PR-ի կայացման գործում: Այս տարվա «աPRես» PR մրցանակաբաշխությանը պատվավոր անվանակարգեր էին սահմանված հենց այս նախաձեռնությունների համար: Սակայն «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը տեղեկացնում է, որ «Բրենդ Այգի» նախագծի իրականացման աշխատանքերի հետ կապված այս տարի «աPRես» PR մրցանակաբաշխությունը չի կայանա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը