Այսօր Ֆրենսիս Վեբերի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Այսօր հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ Ֆրանսիս Վեբերի ծննդյան օրն է: Ծնվել է 1937 թվականին Ֆրանսիայի Նյուիլի-սյուր-Սեն քաղաքում: Ծնողները գրողներ են եղել՝ մայրը հայ, հայրը՝ հրեա:
Նկարահանել է բազմաթիվ նրբիմաստ կատակերգություններ: «Դուբլյոր» ֆիլմում նկարահանվել է էպիզոդիկ դերում: Իր ամենավաղ աշխատանքները նկարահանել է Ֆրանսիայում: XX դարի 90-ական թվականներին տեղափոխվել է ԱՄՆ՝ մշտական բնակության: Հանդիսանում է «Խաղալիքը», «Ձախորդները», «Հայրիկները», «Փախստականները», «Ընթրիք ցանցառի հետ», «Դուբլյորը» և ևս մի քանի ֆիլմերի ռեժիսորը ու մի շարք ֆիլմերի սցենարիստը:
Իր ծագման մասին Վեբերը ասում է.
«Երկու ցեղասպանություն և երկու արցունքի պատ չեն կարող չազդել քո կյանքի վրա: Բեռը, որով աշխարհ ես գալիս, քեզ հետ մնում է մինչև գերեզման: Եթե տխրելու հակված էություն ունես, դրախտ ընկնելիս էլ կթախծես: Հայ-հրեական արյունն առանձնակի դրոշմ է թողնում իմ ֆիլմերի վրա, դրանցում էրոտիկ տեսարաններ երբեք չեն լինում, ես միշտ շփոթվում եմ, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են սեր անում: Իսկ ընդհանրապես ես նախընտրում եմ ցույց տալ փոքր մարդու հաղթանակը»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում