Հորդանան-Սիրիա սահմանին սպանվել է 6-ամյա երեխա
Մերձավոր Արևելք
Հորդանան-Սիրիա սահմանին, երբ սիրիացի ընտանիքը փորձում էր փախչել Հորդանան, սպանվել է վեց տարեկան տղա։ Փամփուշտը դիպչել է տղայի պարանոցին։ Նշենք, որ սա սահմանապահի կողմից հարևան Հորդանանում ապաստան փնտրող սիրիացու սպանության առաջին դեպքն է։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը առավոտյան: Տղան ու ծնողները սիրիացիների փոքր խմբի մեջ էին, որը փորձել էր կեսկիշերից հետո աննկատ հատել երկու երկրների սահմանը։
Հիշեցնենք, որ, ըստ Associated Press-ի, Սիրիայից Հորդանան է տեղափոխվել արդեն 140,000 մարդ: Նրանք փախչում են Սիրիայի այն քաղաքներից, որտեղ դաժան մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել