ՄԱԿ-ի անդամներին չհաջողվեց կնքել զենքի առևտրի մասին պայմանագիրը
Աշխարհ
ՄԱԿ-ի՝ միջազգային սպառազինությունների առևտուրը կարգավորող առաջին պայմանագրի շուրջ բանակցությունները արդյունք չտվեցին։
Երեք երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը տապալել են բանակցային գործընթացը, հայտարարել են, որ իրենց ավելի շատ ժամանակ է հարկավոր այս հարցը ուսումնասիրելու համար։ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող համագումարը տևեց 4 շաբաթ: Մասնակից երկրների առջև խնդիր էր դրված մշակել զենքի ապօրինի շրջնառության կանխարգելման միասնական միջոցներ։
Ըստ առաջարկվող համաձայնագրի, փաստաթուղթը ստորագրած երկրները պետք է որոշեին, թե արդյոք չարգելված զենքը, որը արտահանում են այս երկրները, կարող է օգտագործվել մարդու իրավունքների խախտման համար կամ փոխանցվել կազմակերպված քրեական խմբավորումներին։
Համաձայնագրի նախագիծը կփոխանցվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։ Չնայած անհաջողությանը, համաժողովի նախագահ Ռոբերտո Գարսիա Մորիտանը վստահություն հայտնեց, որ պայմանագիրը կարող է կնքվել մինչև այս տարվա վերջ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ