Չինաստանում բախումներ են տեղի ունեցել բնապահպանների և ոստիկանության միջև
Աշխարհ
Չինաստանի արևելքում շաբաթ օրն առավոտյան բախումներ են տեղի ունեցել բնապահպանների և ոստիկանության աշխատակիցների միջև, հաղորդում է Agenc France-Presse-ը։
Անկարգությունները սկսվել են Շանհայից ոչ հեռու գտնվող ափամերձ Քիդոնգ քաղաքում։ Մի քանի հազար մարդ, որոնք բողոքում են թղթի գործարանի աշխատանքի պատճառով շրջակա միջավայրի աղտոտման դեմ, հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ: Ցուցարարները ներխուժել էին գրասենյակներ և տարել ալկոհոլի շշերը և ծխախոտները, որոնք պաշտոնյաները հաճախ ստանում որպես կաշառք: Բացի այդ, ցուցարարները շրջել են երկու ավտոմեքենա:
Տեղական ժամանակով 9:00 հասարակական կարգը վերականգնելու համար ցույցի անցկացման վայր են ժամանել ոստիկանության զինված աշխատակիցները։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները խոստացել են փակել Քիդոնգ քաղաքի թղթի գործարանը, որը շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառն է:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին մոտ երեք օր տևած զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով Շիֆանգ քաղաքի իշխանությունները հրաժարվեցին Չինաստանի հարավում պղնձի հանքաքարի վերամշակման՝ 1.64 միլիարդ դոլար արժողությամբ գործարանի կառուցումից: Իսկ 2011 թ. օգոստոսին հանրահավաքներից և ցույցերից հետո փակվեց Դալիան քաղաքի քիմիական գործարանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ