Ամառային դահլիճը չպատճառաբանված անգործության է մատնված
Հասարակություն
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը չի գործում. և սա այն դեպքում, երբ 60-ից ավելի մտավորականներ նամակով դիմեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հույս հայտնելով, որ Մայր Աթոռը և ՀՀ Կառավարությունը կհրաժարվեն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու և դրա տեղում քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու նախաձեռնությունից՝ «ի նշան խորաթափանցության և հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարությունը որոշում էր ընդունել Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նմանությամբ նոր եկեղեցի կառուցելու համար։
Փաստորեն, և՛ ստորագրահավաքը, և՛ հասարակության ընդվզումը խնդրի վերաբերյալ ոչ մի արդյունք չտվեցին, քանի որ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը չի ծառայեցնում ամառային դահլիճը իր առաքելությանը, իսկ ինչպես «Մոսկվա» կինոթատրոնից Lurer.com-ին հայտնեցին ամառային դահլիճի մասին, -«ամեն ինչ մաքուր է, դահլիճը պատրաստ է, մնում է՝ էկրանը կախվի, աթոռները դրվեն, որոնք պահեստավորված են: Այսօր եղանակը փոխվել է, այդ ժամին սարսափելի քամիներ են, ո՞վ է գալիս նստում կինո նայում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը