Ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացումը Մինսկի խմբի գործունեության մեջ սառեցում կմտցնի. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ
«Ինձ թվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը Մինսկի խմբի գործունեության մեջ որոշակի սառեցում կմտցնի։ Ըստ երևույթին ֆորմատի փոփոխություն տեղի չի ունենա, բայց այն էնտուզիազմը, որով աշխատում էին ամերիկյան և ռուսական համանախագահները խմբի շրջանակներում, եթե այս հռետորիկան շարունակվի, նույն ձևով շարունակվել չի կարող»,– այս միտքը լրագրողների հետ հանդիպմանը նշեց միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացման հնարավոր ազդեցության մասին հարցին։
«Ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացման ազդեցությունը Հայաստանի վրա կարող է դրսևորվել տարածաշրջանում որոշակի բաժանարար գծերի խորացմամբ։ Երբ երկու բևեռի միջև հակասությունները սկսում են լարվել, նրանք անպայմանորեն հայտնվում են դաշնակիցների փնտրտուքի մեջ։ Հասունանում է այն հարցը, թե ում կողմից ես դու»,– ասաց բանախոսը։ Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի համար լավագույն դիրքորոշումն այս դեպքում տարածաշրջանում խաղաղության սատարման դիրքերից հանդես գալն է. «Մեր շահերից է բխում ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լավացումը։ Կան գլոբալ սպառնալիքներ, որոնք պետք է որ Ռուսաստանին և ԱՄՆ–ին իրար հետ խնդիրներ լուծելուց հետ պահեն»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի