Նեպալում ավտովթարի հետևանքով զոհվել է 15 մարդ
Աշխարհ
Շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին, Նեպալում առնվազն 15 մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա, երբ ուղևորներով լի ջիփը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը, հաղորդում CNN-IBN հեռուստաընկերությունը։
Մեքենան, որի մեջ հիմնականում Հնդկաստանի և Նեպալի քաղաքացիներ էին, ուղևորվում էր դեպի Փալփա շրջանի տաճարներից մեկը։
Ինչպես հաղորդում է մեքենայի վարորդը, նա կորցրել է ղեկի վերահսկողությունը, և ուղևորներով լի մեքենան ընկել է գետը։ Երկու ուղևոր կենդանի է մնացել, սակայն այժմ գտնվում են ծանր վիճակում, նշում է հեռուստաընկերությունը։
Նշենք, որ սա Նեպալում տեղի ունեցած արդեն երրորդ խոշոր ճանապարհային պատահարն է։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին 16 մարդ էր զոհվել, երբ ուղևորներով լի ավտոբուսը ընկել է Նեպալի կնետրոնական մասում գտնվող Թրիշուլ գետը։ Իսկ դրա նախորդ օրը 38 ուխտագնաց էր զոհվել ևս ավտովթարի հետևանքով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ