Լավրովը կարծում է, որ Սիրիայում զինված ընդդիմության գործողությունները Ասադին չեն ստիպի հեռանալ
Ռուսաստան
Չնայած զինված ընդդիմությունն ավելի ու ավելի շատ քաղաքներ է գրավում, Մոսկվայում շարունակում են անիրատեսական են համարում Բաշար ալ-Ասադի ռեժիմի հեռացումը։
«Ինչպես կարելի է հույս ունենալ, որ այս իրավիճակում (երբ զինված ընդդիմության կողմից շարունակ քաղաքներ են գրավվում, մասնավորապես՝ Հալեպը) կառավարությունը կհամակերպվի և կասի «վերջ, ես սխալ էի, եկեք, տապալեք ինձ, փոխեք իմ ռեժիմը»։ Սա պարզապես անիրատեսական է: Ոչ այն պատճառով, որ մենք կառչել ենք այս ռեժիմից, այլ պարզապես սա չի աշխատում», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին, հաղորդում է Интерфакс-ը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել