«Դժվար ապրուստի» ապրուստը դժվարանում է
Հասարակություն
Երեկ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպություն կողմից կազմակերպել էր միջոցառում կանանց նկատմամբ բռնության կանխարգելման նպատակով:
Ըստ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ուսումնասիրության, «Դժվար ապրուստի» 730 րոպեում կանանց մասնակցությամբ տեսարանները կազմել են 550 րոպե: Կանանց նկատմամբ բռնությունների, լացի և ընկճվածության տեսարանները 550 րոպեի մեջ կազմել են 328 րոպե (60%): Կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը՝ 6.2% (34 րոպե), հոգեբանական բռնությունը՝ 22% (120 րոպե), սեռական բռնությունը՝ 0.7% (4 րոպե) և կանանց լացը և ընկճվածությունը՝ 31% (170 րոպե): Ուսումնասիրված 10 կին գլխավոր հերոսուհիներից 10-ը ենթարկվում են բռնության և չեն աշխատում, բացի մեկ հերոսուհուց, ով կարճ ժամանակահատվածով աշխատել է որպես սպասուհի և հյուրանոցում հավաքարար: Ոչ ոք չունի սեփական որոշում կայացնելու իրավունք:
Ակցիայի շրջանակներում իրականացվեց ստորագրահավաք և մեկ ու կես ժամվա ընթացքում հավաքվեց ավելի քան 200 ստորագրություն:
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը երկուշաբթի օրվանից սկսելու է նաև առցանց ստորագրահավաք: Հավաքաված ստորագրությունները պաշտոնական նամակի հետ միասին ուղարկվելու են «Արմենիա» հեռուստաընկերություն:
Այնուհետև ցուցադրվեց հոլովակ, որը ներկայացնում էր «Դժվար ապրուստից» տեսարաններ և վիճակագրական տվյալներ: Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը