Քաղհասարակության հետ քննարկվում է դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարության նախագիծը
Հայաստան
Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպեց կլոր սեղան-քննարկում նվիրված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծին: Այն մի շարք կլոր սեղան-քննարկումներից առաջին միջոցառումն է, որը կազմակերպվում է ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
Քննարկման հիմնական նպատակն էր համախմբել Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և ներգրավել նրանց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի շուրջ քննարկումների և բանավեճերի մեջ: Քննարկումը հնարավորություն կընձեռի ոչ միայն խթանել առաջարկվող բարեփոխումների հիմնական ուղղությունների մասով գիտելիքների ամրապնդումը, այլ նաև քննարկում ծավալել ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ, ովքեր հիմնավորումներ կներկայացնեն ռազմավարության նախագծի հիմնական նպատակների վերաբերյալ և տեսակետներ կփոխանակեն դատական ոլորտի բարեփոխումների օրակարգի վերաբերյալ:
Այս երկխոսությունն ու համագործակցությունը կծառայի որպես ուղեցույց ռազմավարության նախագիծը բարելավելու կամ տարբեր կողմերի միջև առկա տարաձայնությունների մասով հնարավոր լուծումներ գտնելու համար:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր