Թուրքիայում Հայաստանի քաղաքացիներին արգելվում է անշարժ գույք գնել
Թուրքիա
Թուրքիայում ընդունված նոր օրենքի համաձայն Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի, Նիգերիայի ու Եմենի քաղաքացիներին արգելվում է անշարժ գույք գնել Թուրքիայում։ Այս մասին հայտնում է Թուրքական Sabah թերթը։
Նույն օրինագծով Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին արգելվում է սեփականություն ձեռք բերել Սև ծովի ափին, իսկ Վրաստանի քաղաքացիները կարող են սեփականություն ձեռք բերել Թուրքիայի բոլոր շրջաններում՝ բացառությամբ ափամերձ և սահմանային շրջանների։
Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Պարսից ծոցի արաբական երկրների քաղաքացիներն առանց որևէ նախապայմանի կարող են անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում: Օրինագծում նշվում է նաև, որ այլ երկրների քաղաքացիների ձեռք բերած տարածքը չի կարող գերազանցել 60 հեկտարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)