ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

«Իմ քայլի» չկատարված խոստումները. ինչո՞ւ են դանդաղում իշխանությունները

Վերլուծական
Վերջին շրջանում շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից կատարված խոստումների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին, քանի որ կա տպավորություն, որ կառավարությունը իր գործը փայլուն է կատարում, սակայն հանրությունը դա, չգիտես ինչու, չի նկատում:
 
Փորձենք ինքներս ի մի բերել Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների կողմից տրված և մինչ օրս ի կատար չածված խոստումների համառոտ ցանկը:
 
Եվ այսպես, դեռ հեղափոխության օրերին Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանի նոր իշխանությունը պետք է «ների» գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները: Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը: Տնտեսական հարաբերությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն: Հայաստանում ներդրումներ չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել: Մեր խնդիրն է վերացնել այդ գործոնը: Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն: Արագաչափերի տուգանքները չզրոյացվեցին, հատուկ կառավարության որոշումով ներվեցին նախկինից կուտակված տույժերը, որոնք առաջացրին օրինապահ տուգանքները վճարողների արդարացի դժգոհությունը։ Բանանի մենաշնորհ, պարզվեց՝ չի էլ եղել, ներմուծողների քանակը մի քանի ընկերությունից առաջ չգնաց, իսկ էժանացած բանանի գինը տևեց 8 ամիս, այնուհետև բարձրացավ՝ հավասարվելով մինչիշխանափոխության ժամանակվա արժեքին: Շաքարավազի շուկայում մնաց նույն գերիշխող վիճակը, որը կար նախկինում: Իշխանափոխությունից մեկ տարի անց այդպես էլ չպարզվեց՝ Սաշիկ Սարգսյանն իրո՞ք գործոն էր, թե՝ ոչ։ Համենայնդեպս այդպիսի որևէ ապացույց չներկայացվեց հանրությանը։ Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ արագաչափերի մասով, իսպառ հերքվեց այդ գործոնը: Էլեկտրաէներգիայի գինը մնաց նույնը:
 
Փաշինյանը նաև հայտարարել էր հետևյալը. ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում, բոլոր գործարարներին, քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են երկրից դուրս գնալու, կապիտալը դուրս տանելու համար, ուզում եմ ասել՝ մի′ արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու: Իշխափոխությունից առաջ, և հատկապես հետո, սկսվեցին խուզարկությունների, քրեական գործեր հարուցվելու շքերթներ, հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ չշրջանցելով ընտանիքների անդամներին։ Համատարած ատելության քարոզով էին պարուրվում թե′ իշխանական գործիչների մեկնաբանությունները՝ սկսած վարչապետից, թե′, որոշ տեղեկություններով՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող, սոցիալական ցանցերի մեծաքանակ օգտատերերի կողմից գրառումները։
 
Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից: Հայաստանի աղքատության կրճատման որևէ ծրագիր չներկայացվեց և չգործարկվեց։ Դեկտեմբերին ԱԺ ընտրություններից անմիջապես հետո սկսվեց համատարած կրճատումների գործընթաց, որը բացի պետական սեկտորից անցում է մասնավոր խոշոր ընկերություններին ևս՝ «Գազպրոմ Արմենիա», «Լիդիան Արմենիա», Ալավերդու պղնձաձուլական, գրավատներ և այլ;
 
Խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը: Խմելու ջուրը թանկացավ այս հայտարարությունից մեկ օր անց, բայց կսկսենք դրա համար վճարել 2024-ից, իսկ մինչ այդ՝ դրա դիմաց կառավարությունը համաձայնվել է նվազեցնել և հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները, իսկ ներդրումները կատարել վարկային միջոցներից։
 
Չի կարելի չհիշել նաև «Իմ քայլ»-ի տված և չկատարած խոստումները: Ինչ արժեն միայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ վերելակները նորոգելու, նոր տրանսպորտային ցանց ներդնելու, աղբահանության խնդիրը կարգավորելու և «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու մասով արված նախընտրական խոստումները, որոնք մինչ օրս իրականություն չեն դարձել: Արդյունքմ ակնհայտ է. մահվան վերելակներ և գազելներ, աղբի ճիրաններում գտնվող մայրաքաղաք, որը կանգնած է համաճարակի բռնկման լրջագույն վտանգի առաջ: Հիշատակենք նաև «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կողմից տրված խոստումները. հանքերի իրական սեփականատերերի բացահայտում, կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների բացահայտում և այլն, սակայն այս խոստումները ևս դեռ չեն կատարվել, ինչը զարմանալի է, քանի որ միանշանակ բխում էին հեղափոխական իշխանությունների շահերից…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված