«Փրկենք Նելլի կյանքը». բարեգործական համերգ
Հասարակություն
Այսօրվա մամուլի ասուլիսին «Փրկենք Նելլի կյանքը» նախաձեռնությունը տեղեկացրեց, որ իրականացվում է բարեգործական միջոցառում արյան քաղցկեղով հիվանդ Նելլի Ադամյանի բուժման համար: Նելլի Գասպարյանը և ջութակահար Դավիթ Տիվազյանը օգոստոսի 1-ին ժամը 14:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բարեգործական համերգ կտան:
«Տոմսերը վաճառվում են և՛ տեղում, և՛ կարելի է զանգահարել 093230690 և 093527268 հեռախոսահամարներով: Համերգի ժամանակ նաև կարող են հանգանակություն անել, այսպիսի բարեգործական միջոցառում սպասվում է նաև այսօր Մոսկվա կինոթատրոնում՝ ժամը 18:00-ին:»,- ասաց Նելլի Գասպարյանը: Բացի այս ամենից, Նելլիի համակուրսեցիների և ընկերների նախաձեռնությամբ լինելու է Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը նույնպես կփոխանցվի բուժմանը:
Նելլի Գասպարյանը այդ երեկոյի ժամանակ կկատարի ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Հեռացումի երգերը»: «Համերգին կլինի հատուկ հյուր, սակայն հետաքրքրությունը պահելու համար դա չեմ բարձրաձայնում»,- ասաց համերգի կազմակերպիչը: Երեկոն կբացվի եւ կփակվի Կոմիտասի «Կռունկ» տեղծագործությամբ:
Հիշեցնենք, որ լեյկոզի սրացումից հետո Նելլի Ադամյանը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ արդեն ընդունել է ինտենսիվ քիմիոթերապիայի 3 կուրս, ինչից հետո, բժիշկների փոխանցմամբ, մեծ հավանականություն կա, որ Նելլին վերջնականապես կապաքինվի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը