Կանխվել է տաքսու վարորդի ինքնասպանությունը
Արտակարգ Պատահար
Այսօր Դավիթաշենի կամրջից նետվելու փորձ է արել մոտ 40-ամյա մի տղամարդ։ Տղամարդուն, ով, ինչպես պարզվել է, տաքսու վարորդ է, հավաքվածները մոտ երկու ժամ համոզել են չգնալ այդ քայլին։
Ականատեսների վկայությամբ՝ երբ մարդիկ նկատել են ինքնասպանություն կատարել փորձող տղամարդուն, վերջինս արդեն անցած է եղել կամրջի ճաղավանդակներից այն կողմ։ Կամրջի վրա հավաքվել է մեծ բազմություն, և առաջացել են խցանումներ։ Այնտեղ է եղել նաև վարորդի եղբայրը, ով ամեն կերպ փորձել է համոզել, որ եղբայրը ցած չնետվի:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, փրկարարները, շտապօգնության աշխատակիցները և դեպքի վայրում հավաքված քաղաքացիները կարողացել են համոզել նրան և հետ պահել ինքնասպանությունից:
Դավիթաշենի կամրջի մոտ հսկայական բազմություն էր հավաքվել, ինչի արդյունքում երկարատեւ խցանում է առաջացել: Տղամարդուն տեղափոխել են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: Այնտեղ պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 38-ամյա Կարեն Մնացականյանն է, ով աշխատում է տաքսի ծառայություններից մեկում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ