Վենեսուելայի ԱԳ ներկայացուցիչը խեղդամահ է արվել
Աշխարհ
Այսօր Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է Քենիայում իր դիվանագիտական ներկայացուցչի ողբերգական մահվան մասին։ 57-ամյա դիվանագետ կինը հայտնաբերվել է մահացած իր նստավայրում՝ Նայրոբի քաղաքում։
Ինչպես հաղորդել են Քենիայի հետաքննչական վարչությունից, կնոջը խեղդամահ են արել։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ իր ողբերգական մահվան նախորդ օրը Օլգա Ֆոնսեկին հեռացրել է աշխատանքից ծառայողական անձնակազմի կեսին։ Քենիական ԶԼՄ-ը հաղորդել են նաև, որ հետաքննության ընթացքում կալանավորվել է 4 տեղացի, ովքեր աշխատել են վենեսուելական դեսպանի նստավայրում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ