Սիրիական ապստամբներին օգնում են գաղտնի ռազմաբազայից
Աշխարհ
Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները համատեղ բացել են գաղտնի ռազմական բազա, որի աշխատակիցները օգնություն են տրամադրում սիրիական ապստամբներին, հաղորդում է Reuters-ը՝ հղելով Պարսից ծովի հավաստի աղբյուրներին։
Թուրքիայի տարածքում նման կենտրոն կառուցելու նախաձեռնության հեղինակը Սաուդյան Արաբիան է։ Այս մտահղացումն արժանացել է Անկարայի և Կատարի հավանությանը։
Ավելի վաղ հաղորդվել է այն մասին, որ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքար մղող ապստամբներին աջակցում են նաև Միացյալ Նահանգների ԿՀՎ-ի աշխատակիցները, ովքեր Թուրքիայի տարածքով նրանց զենք են մատակարարում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ