Թուրքիայի տարածքում հայկական մշակույթային ժառանգության ոչնչացումը շարունակվում է
Թուրքիա
Թուրքիայի տարածքում հայկական մշակույթային ժառանգության ոչնչացումը շարունակվում է։ Էրզրումի Ազիզիյե գավառի Գեզ գյուղի եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքական Sondakika կայքը։
Եկեղեցու անմխիթար վիճակի մասին ահազանգել են տեղի բնակիչները: Նրանք նշում են, որ եկեղեցին աչքաթող է արվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից, ինչի արդյունքում դարձել է գանձեր որոնողների արկածախնդրության զոհը։
17–րդ դարում կառուցված եկեղեցու ներսը պատված է եղել որմնանկարներով, սրբապատկերներով։ Ներկայումս եկեղեցին ամբողջովին թալանված է՝ գողացվել է նույնիսկ մուտքի դուռը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)