Զարեհ Սինանյանը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ
Արտաքին Քաղաքական
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում այցելել է «Էրմիտաժ» թանգարան և հանդիպել թանգարանի տնօրեն, մեծ հայասեր Միխայիլ Պիոտրովսկու հետ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Սինանյանը կարևորել է հայերի դերը Պետերբուրգում, նշել, որ Հայաստանի և Երևանի օրեր հաճախ են կազմակերպվում քաղաքում, հայ մշակույթը ներկայացվում է ամենաբարձր մակարդակով:
Այնուհետև Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել թանգարանում: Աշխարհահռչակ թանգարանի 3 միլիոն նմուշը գերազանցող հավաքածուն համալրվել է նաև ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշներով:
Էրմիտաժի հայկական մշակույթի մշտական սրահում ևս ներկայացված էին բացառիկ ցուցանմուշներ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին