Վիկտոր Բատուրինը ձերբակալվել է խարդախություններ անելու համար
Ռուսաստան
Այսօր ՌԴ անվտանգության ուժերը ձերբակալել են Լուժկովի կնոջ՝ Ելենա Բատուրինայի եղբորը՝ Վիկտոր Բատուրինին։
Մոսկվայի ոստիկանությունը վերջինիս մեղադրում է «Интеко-Агро» և «Интеко» ընկերության միջոցով կեղծ դրամանիշերի վաճառքով զբաղվելու մեջ։
Պետությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 5.7 միլիարդ ռուբլի։ Այժմ ոստիկանությունն ստուգում է իրականացնում Բատուրինի բնակարանում և նրան պատկանող ընկերություններում։
Հաղորդում է ռուսական «Известия»-ն։
Հիշեցնենք, որ այս գարնանը նույնպես Բատուրինի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ դրամանիշերի կեղծման և իրացման համար։ Վերջինս իրեն պատկանող ձեռնարկությունների միջոցով բրիտանական ներդրումային ընկերություններին վաճառել էր 5,5 մլրդ. դոլար արժողությամբ երկու կեղծ դրամանիշեր։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից