Իսկ կլինի՞ պատգամավոր, ով վաղը դեմ կքվեարկի այս նախագծին
Հայաստան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղը քվեարկվելու է իմ և իմ գործընկերների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու սպանության, կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար:
Այս օրերին ինձ տրվող միակ հարցն այս է` իսկ կլինի՞ պատգամավոր, ով վաղը դեմ կքվեարկի այս նախագծին:
Ես, անկեղծ ասած, չեմ հավատում, ու ոչ թե այն պատճառով, որ միշտ լավատես եմ: Ես չեմ ուզում հավատալ, որ որևէ մեկը կարող է դեմ լինել կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքն ու սպանությունը քրեականացնելուն:
Չեմ ուզում հավատալ ու վերջ»:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր