«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պաշտոնական կայքը ենթարկվել է հաքերային հարձակման
Հայաստան
«Եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային մրցույթի հայաստանյան պաշտոնական eurovision.am կայքը հուլիսի 27-ի ուշ երեկոյան ենթարկվել է հաքերային հարձակման: «Արմենպրես»-ի հետ զրույցում մրցույթի ֆան-ակումբի ղեկավար Կարեն Խոնթյանը նշեց, որ երկու տարի առաջ ստեղծված կայքը ենթարկվել է հարձակման ադրբեջանական հաքերների կողմից, ովքեր կայքի գլխավոր էջում անպարկեշտ արտահայտություններ են գրել:
Պաշտոնական կայքի հեղինակ «Շահումյան մեդիա» ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այժմ մասնագետներն աշխատում են կայքը վերագործարկելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ այն կվերսկսի իր աշխատանքը հուլիսի 29-ից:
Armenpress.am


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի