ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել Անվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է Հնդկաստան 

Փաշինյանը թիկունքը ամրապնդում է յուրայիններով. ի՞նչ նոր փոփոխություններ են սպասվում

Վերլուծական

Վերջին օրերին Հայաստանում լրատվական դաշտը պայթեցնում են մեկը մյուսին հաջորդող հրաժարականների մասին լուրերը: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումին հաջորդեց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականը: Եղան իհարկե տարբեր վարկածներ՝ կապված իրավապահ և ուժային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ, անգամ արդեն իսկ շրջանառվում են ԱԱԾ և Ոստիկանության պետերի հավանական փոխարինողների անունները: Սակայն գլխավոր հարցը կայանում է նրանում, թե ինչու վարչապետ Փաշինյանը գնաց նման քայլի: Փաշինյանն ունե՞ր արդյոք այլ տարբերակ՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող սրնթաց փոփոխությունների և գործընթացների ֆոնին, թերևս՝ ոչ:

Արդեն իսկ ակնհայտ է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը ամուր կանգնում է երկու ոտքերի վրա, կոնսոլիդացման գործընթացը մեկնարկել է, և խոսքը չի վերաբերում միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավանական համախմբմանը: Որևէ կերպ չի կարելի բացառել, որ երևան կգան նաև քաղաքական այլ ձևաչափեր, որոնք քաղաքական գործընթացի այս կամ այն փուլում կմիավորեն ընդհանուր պայքարի համատեքստում: Կարելի է վստահորեն պնդել, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում արտառոց, եթե չասենք պատմական, իրավիճակ է. արտախորհրդարանական ընդդիմությունը շատ ավելի ուժեղ և կազմակերպված է, տիրապետում է շատ ավելի ռեսուրսային բազայի, քան խորհրդարանականը, և դա, իհարկե, վկայում է այս պառլամենտի թույլ լինելու և լեգետիմության բաց ունենելու մասին: Հետևաբար, այո՛, տեղի ունեցող զարգացումների ֆոնին Փաշինյանին անհրաժեշտ է ամրապնդել թիկունքը, հատկապես ուժային և իրավապահ համակարգում: Վարչապետին այսօր ավելի քան երբևէ պետք են վստահելի մարդիկ, և պատահական չէ, որ անգամ ուժային կառույցների կառուցվածքի փոփոխությանը վերաբերվող նոր նախագծի հիմքում հենց Փաշինյանի այդ ցանկությունն է՝ համալրել թիկունքը վստահելի մարդկանցով: Նախագիծը, ի դեպ, խորհրդարան է բերվել ոչ թե Իմ Քայլի, այլ խորհրդարանական ընդդիմության՝ ԼՀԿ-ի կողմից, ինչը նույնպես խորհրդանշական է: Սակայն, իհարկե, էական չէ, թե ում ձեռքով է Փաշինյանը փոխում խաղի կանոնները, էականն այն է, թե ինչու: Վերջին շրջանում տարբեր մակարդակներով շատ էր խոսվում այն մասին, որ Փաշինյանին այս կամ այն հարցի ոչ ճիշտ կամ թերի զեկույցներ են ներկայացնում, ինչը իհարկե դժվարացնում է որոշումների ընդունման գործընթացը:

Եվ Փաշինյանին այս տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի թիմում լինեն մարդիկ, ովքեր կտրամադրեն ճիշտ և հստակ տեղեկատվություն, վստահելի մարդիկ, իհարկե դեռ հարց է, թե որքան երկար ժամանակ այդ մարդիկ կպահպանեն իրենց հավատարմությունը: Գաղտնիք չէ, որ վստահելի մարդկանցով շրջապատված էր նաև Սերժ Սարգսյանը, սակայն վերջինիս շուրջ հավաքված յուրայինները վստահ էին Սարգսյանի իշխանության երկարակեցության վրա, ինչը չենք կարող ասել Փաշինյանի շուրջ հավաքված թիմի անդամների մասին, որոնց մոտ վերջինիս իշխանության երկարակյացությունը լուրջ հարցական է առաջացնում: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում բոլոր առանցքային պաշտոնյաներն էլ փորձելու են յուրահատուկ «կամուրջներ» ստեղծել ընդդիմադիր բևեռների հետ, իսկ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր պատկերավոր ասած կվառեն բոլոր «կամուրջները», և բնավ էլ պարտադիր չէ, որ այդ մարդիկ լինեն կադրային սպաներ կամ պրոֆեսիոնալներ. նրանք կարող են լինել անգամ ՔՊ-ից, միակ անհրաժեշտ պայմանը, որը վերջիններիս կներկայացնի Փաշինյանը, հավատարմությունն է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար
Ամենադիտված