«Խոuրովի արգելոցում» սրճարա՞ ն
Հասարակություն
Այսօր «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիա էր կազմակերպել դեպի «Խոսրովի արգելոց»: Ինչպես հայտնում է Lurer.com-ի թղթակիցը ակցիայի մասնակիցները պահանջում էին.
1) Ապամոնտաժել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կառուցված քարե շինությունը:
2) Դադարեցնել «հակահրդեհային ճանապարհների» անվան տակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվող ճանապարհաշինությունը:
3) Պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշակի հատվածի պահպանման ռեժիմը փոփոխվել է «Գիլան» կոչվող արգելավայրի և այդ տարածքում զվարճանքի օբյեկտ կառուցելու թույլտվություն է տրվել:
4) Պարտավորեցնել նշյալ պաշտոնատար անձանց և կառուցապատումն իրականացնող «Հովազաձոր» ՍՊԸ-ին փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք պետք է առաջանան քարե շինությունը (օբյեկտը) ապամոնտաժելու և «Խոսրովի անտառ» պետական արգելոցն իր նախկին վիճակին բերելու ընթացքում:
5) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում` արգելոցային ռեժիմը համապատասխանեցնել Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի չափանիշներին, այդ կապակցությամբ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և այդ գործընթացին մասնակից դարձնել նաև շահագրգիռ կողմիս:
Պահանջները չիրականացնելու դեպքում 2-3 շաբաթվա ընթացքում կկազմվի քաղաքացիական անկախ և արդար դատարան, որն էլ վճիռ կկայացնի:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 24.05.2007թ. «Խոuրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» թիվ 673-Ն որոշմամբ «Խոuրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կազմում uտեղծվել է «Գիլան» անվամբ պետական արգելավայրը: Այլ կերպ ասած, իջեցվել է «Խոuրովի անտառ» պետական արգելոցում գտնվող 118 հեկտար տարածքի պահպանության կարգավիճակը' հիմնավորելով դրա անհրաժեշտությունը բուսական և կենդանական աշխարհի պահպանությամբ ու կայուն oգտագործման ապահովմամբ:
09.08.2007թ. ՀՀ կառավարությունն ընդունել է ««Գիլան» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 930-Ն որոշումը: Համաձայն որով ամրագրվել է, որ «Գիլան» պետական արգելավայրի տարածքում արգելվում է տնտեuական և բնակելի oբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ oբյեկտների' գրաuենյակ, տնակ և այլն):
Սակայն ի հակառակ վերոնշյալ որոշման 18.10.2007թ. թիվ 1203-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշել է իր իսկ կողմից 30.05.2002թ. ընդունված «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության 29-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ. «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար հողամասերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 10 տարի ժամկետով, խոտհնձի համար' մինչև 5 տարի ժամկետով։»: Այս որոշման հիման վրա «Գիլան» պետական արգելավայրի տարածքում վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրվել է «Հովազաձոր» ՍՊԸ-ը, որն էլ տարածքում իրականացրել է լայնածավալ, տնտեսական նշանակության կառույցի` սրճարանի շինարարություն, որը հասցվել է արդեն ավարտի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը