ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Փաշինյանը երկրում աշխատող միակ պաշտոնյա՞ն է

Վերլուծական
Այսօր առավոտվանից զոհված զինվորների մայրերն ակցիա են իրականացնում և դրամական փոխհատուցում պահանջում Կառավարությունից: Կառավարության նիստից հետո Փաշինյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպեց սևազգեստ մայրերի հետ: Հիշեցնենք՝ վերջիններս բողոքում էին, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ դրանց:
 
Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ դառնալուց հետո Կառավարությունը վճարում է 2008 թվականից հետո եղած դեպքերի համար. «Ես ասել եմ, որ մեր խնդիրն է այդ վճարներն իրականացնել 1990-ականներից սկսած, իսկ դրա համար պետք է, որ աշխատատեղերը գրանցվեն, պետք է 1000 դրամների հիմնադրամների գումարներն ավելանան»: Փաշինյանը նշեց, որ որպես վարչապետ՝ ինքն ամաչում է, որ հիմա այսպիսի հարց է բարձրացվել. «Ես ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցը մինչև այսօր լուծված չէ»:
 
Եղան նաև միջադեպեր, մասնավորապես, գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականից Փաշինյանը փորձեց ճշտել, թե ինչու վերջինս չի վաճառել գեներալի ունեցվածքը և չի բաժանել ստացված հասույթը տարածքում հավաքված բողոքող մայրերին՝ կառավարության դիմաց վերջիններիս հետ բողոքելու փոխարեն: Դրանից հետո Փաշինյանը մտավ կառավարության շենք և նրան մոտեցավ մի քաղաքացի, որը նրանից վիրահատության գումար խնդրեց, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ անձամբ կվճարի գումարի կեսը:
 
Վարչապետի այսօրվա հանդիպումը բացահայտում է այն տխուր իրականությունը, որում հայտնվել են Փաշինյանն ու նրա իշխանությունը: Հեղափոխության հաղթանակից անցել է մեկուկես տարի, սակայն Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել ձևավորել կենսունակ համակարգ, ու այնպիսի տպավորություն է, որ նա երկրում աշխատող միակ պաշտոնյան է, որը պարտավոր է զբաղվել թե՛ Չարենցավանի դպրոցներից մեկի տնօրենի հարցով, թե՛ Երևանի քաղաքապետի տապալված աղբահանությամբ, թե՛ ուժային և իրավապահ համակարգի «կուռացիայով», թե՛ սևազգեստ մայրերի բողոքներին ընթացք տալով ու լուծում գտնելով, թե բազմաթիվ այլ խնդիրներով, որոնք նորմալ իշխանության պարագայում ունեն կոնկրետ այլ հասցեատերեր։
 
Հասկանալի է, որ ոչ մի վարչապետի, ղեկավարի վարկանիշ չի կարող դիմանալ, երբ նա պատասխանատու է դառնում երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար ու ստիպված է պատասխան տալ երկրի գրեթե բոլոր պաշտոնյաների անգործության համար։ Չեն կարող դիմանալ նաև նյարդերը: Ահա այդ վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, ամոթալի է, որ երկրում դեռ կան կուտակված նման հարցեր և խնդիրներ, սակայն այդ հարցերը և խնդիրները պետք է լուծի քաղաքական թիմը, համապաստխան մարմինները, որոնք ստեղծվել են, հարկատուների հաշվին, պահվում են հենց այդ գործառույթները հավուր պատշաճի իրականացնելու համար: Սակայն, վերջիններիս թերանալը ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, և Հայաստանում ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխանության ողջ «բեռը» ընկնում է մեկ պաշտոնյայի ուսերի վրա: Հասկանալի է, որ Փաշինյանի համար դժվար է խոստովանել, որ մեկ տարի առաջ սխալ ընտրություն է կատարել, սակայն հիմա ավելի լավ է դադար վերցնել՝ այս կամ այն պաշտոնյայի ձախողված քաղաքականության ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն, որովհետև այդ պարագայում հասկանալի չէ՝ դեռ որքան այսպես «կձգի» Փաշինյանը...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված