Քեյնը մեղադրվում է արտաամուսնական կապ ունենալու մեջ. "Los Angeles Times"
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Հերման Քեյնը, ով արդեն մի քանի անգամ մեղադրվել է տարբեր կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, հերքել է այն տեղեկությունները, որ ինքն արտաամուսնական հարաբերություններ է ունեցել Ջորջի Ջինջեր Ուայթի հետ։
Այս մասին նախագահի թեկանծուն հայտարարել է իր հեռուստադեբատներից մեկի ժամանակ։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ ինքն այդ կնոջը ճանաչում է, «սակայն այդ կնոջ պատմությունը պլանավորված քայլ է», – ասել է Քեյնը։
Հերման Քեյնի դեմ ուղղված մեղադրանքներից հետո նրա վարկանիշը կտրուկ իջել է՝ ի օգուտ հանրապետական մյուս թեկնածու, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)