Սիրիայի արտգործնախարարը այցելել է Թեհրան
Մերձավոր Արևելք
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ Մուալեմը կիրակի առավոտյան ժամանել է Թեհրան Սիրիայում վերջին զարգացումների և իրանա-սիրիական երկկողմ հարաբերությունների քննարկման նպատակով: Վալիդ ալ Մուալեմը կհանդիպի իր իրանցի գործընկերոջը՝ Ալի Աքբար Սալեհիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից, որի ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է 16,000 մարդ: Արևմտյան երկրները և մի շարք արաբական երկրներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով փորձում են հեռացնել Ասադին՝ համարելով, որ դա կդադարեցնի բռնությունները: Սակայն Ռուսաստանը և Չինաստանը վախենում են, որ արտաքին միջամտությունը և պետականության կորուստը կհանգեցնեն հակամարտության սրմանը: Այս մասին հաղորդում է Trend.az գործակալությունը


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել