Ադրբեջանում «բացատրել» են ձախողված դիվերսիայի փորձը. զոհված զինծառայողը մոլորվել է, ոչ թե մասնակցել դիվերսիայի
Հայաստան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է բացատրություններ տալ նախօրեին ձախողված դիվերսիոն հարձակման առիթով։ Պետք է փաստել, որ բացատրությունները, մեղմ ասած, թույլ էին, սակայն տեղավորվում են Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության քաղաքականության տրամաբանության մեջ:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊՆ մամուլի ծառայությանը, «սպետեմբերի 22-ին ճակատամերձ զորամասի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է և սպանվել թշնամական դիրքի դիմացի տարածքում»։ Դիվերսիայի փորձի մասին հաղորդումները պաշտպանական գերատեսչությունում լիովին հերքում են, ինչը և սպասելի էր։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՀ ԶՈւ-ն նախօրեին փորձել էր դիվերսիոն հարձակում գործել Արցախի հետ շփման գծում։ Հակահարվածի հանդիպելով՝ ադրբեջանական ստորաբաժանումը վերադարձել է ելման դիրքեր՝ թողնելով մեկ սպանված զինվորի մարմին չեզոք գոտում։ Արցախի պաշտպանության նախարարությունն ունի կատարվածի տեսագրության կադրերը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր