Հնդկաստանում գնացքի հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել
Աշխարհ
Գնացքում բռնկված հրդեհի հետևանքով Հնդկաստանի հարավում 25 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է հնդկական NDTV հեռուստաալիքը։
Կրակը բռնկվել է վաղ առավոտյան ննջավագոններից մեկում։ Նախնական տվյալներով, դա տեղի է ունեցել էլեկտրագծերի կարճ միացման պատճառով։ Գնացքը կանգնեցվել է Նելոր քաղաքի մոտակայքում։
Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, երկու տասնյակից ավել մարդ այրվածքներ է ստացել։
Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ