Ի՞նչ հաճախականությամբ պետք է լվանալ մազերը
Հասարակություն
Մազերը լվանալու հաճախականությունը կախված է դրանց տեսակից։
Ճարպոտ մազերը կարելի է լվանալ թեկուզև ամեն օր՝ հաճախակի օգտագործման համար նախատեսված շամպուններով: Ճարպոտ մազերի դեպքում, լվանալուց հետո մազերը պարզաջրեք խոտաբույսերով պատրաստված թուրմով (2 ճաշի գդալ խոտաբույսի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր.
ցանկալի է օգտագործել եղինջով, դաղձով, կոթուկով թուրմերը):
Չոր մազերը համեմատաբար ուշ-ուշ պետք է լվանալ: Չոր մազերի դեպքում խորհուրդ է տրվում մազերին երբեմն սնուցող դիմակներ դնել: Կարող եք փորձել, օրինակ, հետևյալ դիմակը. 1 ճաշի գդալ ժելատինը, 1 թեյի գդալ խնձորի քացախը խառնեք 1 բաժակ ջրին, ավելացրեք 2 կաթիլ հասմիկի, եղեսպակի կամ հազրեվարդի եթերայուղ: Պատրաստի խառնուրդը շրջանաձև շարժումներով տարածեք մազարմատներին, սրբիչով փաթաթեք գլուխը: 10 րոպեից լվացեք մազերը:
Առողջ ու նորմալ յուղոտությամբ մազերը խորհուրդ է տրվում լվանալ 4-ից 5 օրը մեկ հաճախականությամբ՝ առանց հաշվի առնելու եղանակային պայմանները։ Շամպունի ընտրության հարցում անհրաժեշտ է առաջնորդվել՝ հաշվի առնելով մազերի հենց այդ տեսակը։ Մազերին թարմ տեսք հաղորդելու համար երբեմն-երբեմն խորհուրդ է տրվում դնել սնուցող դիմակներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը