Միթ Ռոմնին աջակցելու է Իսրայելի՝ Իրանին օդային հարվածներ հասցնելու ծրագրին
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միթ Ռոմնին պատրաստ է աջակցել Իսրայելի ծրագրին, որը նախատեսում է Իրանին օդային հարվածներ հասցնել։ Այս մասին հաղորդել է Ռոմնիի օգնական Դեն Սենորը:
«Եթե Իսրայելը քայլեր ձեռնարկի Իրանի միջուկային ծրագիրը կանխարգելելու նպատակով՝ Ռոմնին կողջունի այդ որոշումը»,- նշել է Սենորը։
Ինքը՝ Ռոմնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ «ամենայն լրջությամբ է վերաբերում Իրանի կողմից միջուկային տերություն ստեղծելու փորձերին», իսկ Նեթանյաhուն իր կողմից հավելել է, որ «պետք է ազնիվ լինել և խոստովանել, որ միջազգային պատժամիջոցները չեն ազդել Իրանի ծրագրերի վրա»։
Վարչապետի կարծիքով՝ անհրաժեշտ է այդ պատժամիջոցներին ավելացնել նաև լուրջ ռազմական սպառնալիքներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)