Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ Եթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն Սիմոնյան Met Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ) Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքով Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը Բրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգ ՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջ 

Մի անարգ սովորույթի մասին

Հայաստան

Ինքնահարգանքը շատ կարևոր երևույթ է: Ինքնահարգանքից զուրկ անձը ջլատում և քայքայում է ընտանեկան, համայնքային և ազգային-պետական միջավայրը: Ինքահարգանքը կամ դրա բացակայությունն ունեն բյուր դրսևորումներ՝ քաղաքացիական անպատասխանատվությունը, ստորաքարշ պատեհապաշտությունը, ամբարտավան տգիտությունը և գիտակցության սնանկությունը: Այս բոլոր երևույթները ծաղկում ու «թագավորում» են այնտեղ, ուր իշխում է կամազուրկ հարմարվողականությունը և մարտնչող անգրագիտությունը: Ամեն ոք իր կյանքում պետք է համարձակություն ունենա՝ նայելու իրականության աչքերին և իրողություններն ընթացիկ ճղճիմությանը տրվելու դիրքերից չտեսնելու և չգնահատելու համար:

Հիշյալ երևույթներին երբեմն կարելի է «ըմբռնումով մոտենալ», հաճախ կարելի է կարեկցաբար անտեսել, իսկ երբ հարկ է՝ խստորեն պատժել կամ կանխել: Կարելի է, իսկ երբեմն՝ անրաժեշտ է հաշվի առնել և դաստիարակիչ ներողամտությամբ վերաբերվել մարդու կամ պետական պաշտոնյայի տկարություններին, քանզի ոչ ոք զերծ չէ թուլության, հուսահտության կամ պահն իր օգտին օգտագործելու գայթակղությունից: Միաժամանակ, ազգային պետական և հանրային կյանքում կան երևույթներ, որոնք ենթակա են խստագույն դատապարտության և անողոք վերացման: Այդպիսի երևույթներից է, օրինակ, յուրաքանչյուր՝ փոքրագույն իսկ ոտնձգություն ազգային պետականության հիմնարար և բացարձակ արժեքների՝ մայր հողի, մայր լեզվի և մայր օրենքի դեմ: Տարածք հանձնողը, հայալեզու կրթություն սահմանափակողը կամ սահմանադրական իրավակարգի դեմ ընդվզողը պիտի լուսանցքայնացվի և քաղաքականապես չեզոքացվի: Ազգային-պետական կյանքին նրանց համեստ ու խոնարհ վերադարձի նախապայմանը կարող է լինել միայն հրապարակային ապաշխարհությունն ու ոտնձգող «սխալների» անշրջելի վերաշարադրումը: Այս ամենի հանդեպ, կարծես թե, արդեն իսկ ձևավորվում է հանրության համապարփակ սկզբունքային կեցվածք:

Սակայն, ընկնելով հիմնարար հարցերի ու արժեքների հետևից, մենք մոռանում ենք, որ դրանք ամրապնդվում կամ ոչնչանում են մեր առօրյա կենցաղի կամ գործունեության անթիվ ընթացիկ, աննշան, թվացյալ կամ անկարևոր դիտվող մանրուքներում: Այդ մանրուքները շատ բազմազան են՝ մեքենայի պատուհանից շիշ նետելու «մանր» հանցանքից սկսած և՝ արատավոր իրականության հետ, իբր, անխուսափելի ամենօրյա «ընթացիկ» փոխզիջումներով վերջացրած:

Բյուր և «ներելի» մանրուքների թվին, չգիտես ինչու, դասվում է հայոց տեղանուններն իրենց անհեթեթ թուրքական տարբերակներով կոչելու խիստ մերժելի, անհանդուրժելի և անարգ «ավանդույթը»: Այս խայտառակությունը բնորոշ է ոչ միայն քաղաքացիների լայն զանգվածին, այլև պետական պաշտոնեությանը, որի բանավոր խոսքում ցայսօր Բերձորը մնում է «լաչին», իսկ Քարվաճառը՝ «քյալբաջար»: Երբ նկատողություն ես անում, մարդիկ վրդովվում են, թե՛, իբր, դա պարզ ու անկարևոր սովորույթ է: Ցավոք, այդպես ասողները բոլորովին չեն ընկալում երևույթների Անվան խորհրդանշական ներգործության մասին: Յուրաքանչյուր կայացած մշակույթ և քաղաքակրթություն ուներ իր խորհրդանիշների և խորհրդակիր անունների մշակված համակարգ, որոնց հանդեպ որևէ հրապարակային անարգանք համարվում էր ծանր ոտնձգություն՝ ողջ հանրության նկատմամբ: «Քյալբաջար-լաչին» գարշաբանելով՝ մենք ոտնահարում ենք մայր հողի համար արյուն հեղած մարդկանց հիշատակը, ամենօրյա կրկնությամբ «վերահաստատում» ենք ազատագրված հողից մեր հոգևոր օտարվածությունը, ծաղրում ենք մեր պատմության դառն անցյալը և պղծում մեր գիտակցությունը՝ խորշելի օտարաբան աղավաղումներով:

Մեր հանրությունը պետք է գիտակցի հայեցի տեղանուններն օգտագործելու անայլընտրանք պարտադիր կանոնը՝ մերժելով և պարսավելով կեղծ ու անարգ «սովորույթի» թելադրած օտար գարշաբանություններ արտաբերողներին:

Ալեքսանդր Քանանյան

Artsakhtoday.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան
Ամենադիտված