Газпром-ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը
Աշխարհ
Ռուսական Газпром ընկերությունը զբաղեցրել է 1-ին տեղը 2011 թվականի ամենաշահութաբեր ընկերությունների՝ Forbes-ի վարկանշային աղյուսակում։
Ըստ պարբերականի, Газпром-ի անցյալ տարվա շահույթը կազմել է 44,46 մլրդ դոլար։ Ընկերության ամենամյա բաժնետերերի ժողովին Газпром-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը նշել է, որ եկամուտների չափով ընկերությունը առաջինն է աշխարհում՝ զբաղեցնելով առաջատար դիրք երկրորդ տարին անընդմեջ: Միևնույն ժամանակ, ըստ արտադրության ծավալի նավթային և գազային ընկերությունների շարքում Газпром-ը 2-րդն է աշխարհում։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան ExxonMobil ընկերությունը, որը կապիտալիզացիայի առումով համաշխարհային առաջատարն է նավթային ընկերությունների շարքում. 2011 թ. ExxonMobil-ը ստացել է 41,6 մլրդ դոլար մաքուր շահույթ: 3-րդ տեղում է չինական Industrial and Commercial Bank of Chinaс-ը, որի շահույթը անցյալ տարվա ընթացքում կազմել է 32,14 մլրդ դոլար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ