Աճել են անչափահասների՝ անօրինական զենք կրելու դեպքերը
Հասարակություն
Այսօրվա մամուլի ասուլիսին ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ամփոփելով 2012 թվականի առաջին կիսամյակը ասաց. «Այս վեց ամսվա ընթացքում ուրախալի փաստ պետք է արձանագրենք, քանի որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը, համեմատած նախորդ տարվա հետ, նվազել է վաթսունմեկով, իսկ կատարող անձերի թիվը երեսուներեքով»։
Բանախոսի խոսքով, հանցագործությունների հիմնական տեսակը գույքի հափշտակումն է, դրան հաջորդում է մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը։
Ծանր մարմնական վնասվածքների թիվը նվազել է ութով, թմրամիջոց օգտագորելու դեպքերը՝ երեքով։
Աճ է արձանագրվել է անօրինական զենք կրելու դեպքերում՝ նախորդ տարվա մեկի փոխարեն այս տարի դրանք ութն են, հիմնականում սառը զենքի տեսքով և գրանցվել է հարյուր ութ բռնության դեպք նախորդ տարվա ութսուներեքի փոխարեն, հաշվառման մեջ են գտնվում երեք հարյուր ութսուներկու անչափահաս։
Lurer.com–ի այն հարցին, թե ինչ աշխատանքներ են կատարվում հանցագործություն կատարած անչափահասների ծնողների հետ, Նելլի Դուրյանն ասաց, որ երեխաների վարքագիծը փոխելու համար ոստիկանությունը հարկ եղած դեպքում աշխատում է ծնողների հետ, անհրաժեշտության դեպքում բացասական ներգործություն ունեցող ծնողները ևս հաշվառման տակ են վերցվում, իսկ վերականգնողական համայնքային կենտրոններում նրանց հետ աշխատանք են տանում հոգեբանները, մանկավարժները։ Բացի ծնողների հետ տարվող աշխատանքներից, ոստիկանները աշխատանքներ են ծավալում դպրոցներում, մանկապարտեզներում և դրանց հարակից մասերում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը