ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Թափանցիկ մեսիջներ՝ Նիկոլ Փաշինյանին

Վերլուծական
Ներքաղաքական դաշտում շարունակվում է քննարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հասցեին Լոս Անջելեսում արված աղմկահարույց հայտարարությունը: Հիշեցնենք, որ, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ Փաշինյանը ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա ... դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,- ասել էր Փաշինյանը։ Արթուր Վանեցյանը պատասխանել էր այս հայտարարությանը, ասելով, որ ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Երեկ էլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը անդրադարձել է արդեն վարչապետի թիմակից, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ընդ որում, արձագանքը բավական անսպասելի էր: «Ոչ մեկ իրավունք չունի ասի, ես էլ եմ ուսադիր կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի»- հայտարարել է նա:
 
Փաստացի, Սասուն Միքայելյանը արձանագրում է, որ վարչապետը չուներ Վանեցյանի հասցեին նման կերպ խոսելու իրավունք: «Բոլորս պետք է սթափվենք», սթափվելու մասին Վանեցյանի կոչի վերաբերյալ ասում է Սասուն Միքայելյանը՝ խոսելով, որ ինքն էլ ուսադիրներ է կրել: Այդ հիշատակմամբ էլ Միքայելյանը թերևս ակնարկում է այն, ինչ Վանեցյանը ասել էր օրերս բաց տեքստով, որ Նիկոլ Փաշինյանը, կապ չունենալով զինվորականության հետ, չգիտի սպայի ուսադիրի արժեքը և նման հայտարարություններ անելով՝ պարզապես բացահայտում է պետականամետ քաղաքականության գծից շեղվելու փաստը: Իրավիճակի անլրջությունը կայանում է նրանում, որ, ըստ էության, սպայի պատիվ հասկացությունը անարգել շահարկվում է քաղաքական ինչ-ինչ գործընթացներում, իսկ զինվորական կոչումները այնքան են արժեզրկվել, որ օրինակ գեներալի կոչում շնորհելը և մեկ ամիս անց վերջինիս «ուսադիրները աղբաման նետելու»՝ հանրային կոչ հնչեցնելը դարձել է սովորական, առօրյա երևույթ: Ուշագրավ է նաև Միքայելյանի մեկ այլ դիտարկում, որ եթե պետական սահմանների նկատմամբ ոտնձգություն լինի, 7000 ԵԿՄ-ական կկանգնի մեր զինվորի կողքին՝ առաջնագծում, իսկ դա մեծ ուժ է, հայտարարել է ԵԿՄ նախագահը: Փաստենք, որ Վանեցյանի վերաբերյալ արված հայտարարության ֆոնին Սասուն Միքայելյանի 7000 ԵԿՄ-ականի վերաբերյալ այս դիտարկումը գործնականում ստանում է քաղաքական «հիմնադիր կապիտալի» մասին ակնարկի իմաստ:
 
Ի դեպ, սա Հայաստանում բարձրագույն սպայական կազմի հանդեպ ամենաբարձր մակարդակով դրսևորվող վերաբերմունքի երեկ տրված միակ գնահատականը չէր: Անդրադառնալով գեներալներից մյուսի՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը և նրա օրեցօր վատթարացող առողջությանը, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ասել է մասնավորապես հետևյալը. «Ես ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված: Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ ինձ համար և բոլոր երկրապահների համար»: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը՝ չնայած այն հանգամանքին, որ անգամ անկախ բժշկական փորձաքննությունն է փաստել կալանավայրում գեներալի առողջական վիճակի ծայրաստիճան վատթարացումը։ Իհարկե նման հայտարարություն անելը լուրջ ռիսկ է Դավիթ Տոնոյանի համար, հատկապես, եթե հաշվի առնենք գրեթե յուրաքանչյուր օր մամուլում հայտնվող՝ վերջինիս մոտալուտ հրաժարականի մասին տեղեկությունները: Սակայն այս հանգամանքը, ինչպես տեսնում ենք, չի խանգարում ՊՆ ղեկավարին արտահայտել իր դիրքորոշումը:
 
Իրավիճակը, ինչ խոսք, ուշագրավ է, քանի որ քաղաքական դաշտի երկու գործող առանցքային դեմքերը՝ ՊՆ ղեկավարը և վարչապետ Փաշինյանի կուսակից, ազատամարտիկ պատգամավորը, ըստ էության, իրենց աջակցությունն են հայտնում արդեն իսկ քաղաքական ասպարեզը թողած երկու մյուս առանցքային գործիչներին՝ Արթուր Վանեցյանին և Մանվել Գրիգորյանին: Միքայելյանի և Տոնոյանի հայտարարությունները խոսում են ոչ այնքան անձերի, որքան պետականամետ գծի աջակցության մասին, որի անքակտելի մասն է կազմում երկրի զինված ուժերի, պատերազմական ուղի անցած ռազմական գործիչների հանդեպ հարգանքը,  և բացահայտում են այն ամլությունը, որն այս առանցքային և նուրբ հարցում առկա է վարչապետ Փաշինյանի և իր քաղաական թիմի մեծամասնության մոտ: Եվ եթե Փաշինյանը իր ելույթում բառացի հայտարարում էր, որ ԱԱԾ նախկին պետի հրաժարականի տեքստը անարգանք էր Հայաստանի զինված ուժերի նկատմամբ, եթե իր իսկ կողմից գեներալի կոչմանն արժանացած գործչին մեկ ամիս անց անվանում է պուտչիստ, ապա Միքայելյանի և Տոնոյանի երեկվա մեսիջները ավելի քան բացահայտ կերպով այդ նույն «մեղադրանքի» սլաքները ուղղում են հենց դեպի վարչապետ Փաշինյանը՝ կարծես ցանկանալով ցույց տալ, թե ով է իրականում շահարկում ՀՀ զինված ուժերի հանդեպ հարգանքը և սպայի պատիվը...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված