Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ 

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

Աշխարհ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրավերով՝ այսօր Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

Վրաստանի նախագահի նստավայրում, Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր՝ ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն:

Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում:


Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

«Հարգելի՛ բարեկամներ,

 

Կրկին այցելելով եղբայրական Վրաստան՝ ես շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Սահակաշվիլիին՝ այս ջերմ ընդունելության համար: Մեր փոխայցելությունների հաճախականությունը ևս մեկ վկայությունն է մեր պետությունների միջև փոխգործակցության բարձր մակարդակի, ինչպես նաև լավ հնարավորություն է արտահայտելու մեր ժողովուրդների միասնությունից բխող փոխադարձ հարգանքը, ես կասեի՝ եղբայրությունը:

Վստահությամբ կարելի է արձանագրել, որ այս տարին մեր երկու երկրների միջև համագործակցության ակտիվության առումով աննախադեպ է: Եվ ես այստեղ, իհարկե, համաձայն եմ պարոն Սահակաշվիլիի հետ, որ վերջին երկու տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրել. կայացել են շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի այցելություններ՝ ներառելով մեր համագործակցության բոլոր ոլորտները՝ կրթություն և սոցիալական հարցեր, էներգետիկա և տրանսպորտ, միջխորհրդարանական կապեր, պաշտպանություն, ոստիկանություն սահմանային անվտանգություն, և այս շարքը կարելի է երկար թվարկել: Օրեր առաջ Բաթումիում գումարվեց միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը՝ երկու վարչապետների գլխավորությամբ: Տարվա ընթացքում ստորագրվել է վեց փաստաթուղթ, իսկ այսօր այցի շրջանակներում՝ ևս չորսը: Եվ զուտ այդ իրավապայմանագրային դաշտի առումով՝ մենք հասել ենք շատ բարձր մակարդակի:

Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Այն թելադրված է երկու սահմանապահ ծառայությունների միջև սերտ փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությամբ և կնպաստի մերձսահմանային գյուղերի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը: Գաղտնիք չէ, որ շատ տեղերում, ինչպես ասում են, «իրար մեջ ենք ապրում», և խնդիրներ չառաջանալու նպատակով է հենց այսպիսի փաստաթուղթ ստորագրվում:

Քիչ առաջ Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկեցինք հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Գնահատանքով անդրադարձանք մեր առևտրա-տնտեսական համագործակցության դրական տեղաշարժին. այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն ունեն մեր երկու երկրների միջև, ես նկատի ունեմ՝ առևտրաշրջանառության, քիչ են թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար: Շատ փոքր ցուցանիշ է, և վստահ եմ, որ մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման պարագայում, իրոք, կարող ենք ճեղքում ապահովել: Ապրանքաշրջանառության աճը, ներդրումների ընդլայնումը, տնտեսական և գիտատեխնոլոգիական ինտեգրումը մենք դիտարկում ենք որպես մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման կարևոր ուղղություններ: Առաջնահերթ նշանակություն ենք տալիս նաև Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, անշուշտ, նաև մշակույթը:

Գալիք ամիսներին մենք մեկնարկում ենք Հյուսիսհարավ` լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում ՆինոծմինդաԲաթումի վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ և հարմարավետ տեղափոխումը: Բնականաբար` Վրաստանում արդեն գիտեն, թե ինչ է նշանակում եվրոպական չափանիշներով ավտոմայրուղի, և կարծում եմ՝ հենց հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը կտեսնի այդպիսի ենթակառուցվածքների առավելությունը: Քայլեր ենք ձեռնարկում նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի սինխրոնացման ուղղությամբ: Սա էլ չափազանց կարևոր հանգամանք է:

Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերությունները կառուցում են բարիդրացիության և երկարատև ու շահավետ համագործակցության ոգով: Մեր համագործակցության կարևոր բաղադրիչն են մեր պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայունության, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու շուրջ ծավալված անկեղծ երկխոսությունն ու կոնկրետ, պրակտիկ աշխատանքը:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարները՝ միանշանակ արձանագրելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և հակամարտությունների կարգավորման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Ես քիչ առաջ բանակցությունների ժամանակ ասացի, որ ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում: Իմ ցանկությունն է, որպեսզի գոնե տարին մի քանի անգամ բոլոր մակարդակի ղեկավարները հանդիպեն, որովհետև դա անհրաժեշտ է՝ ոչ միայն որոշակի խնդիրներ լուծելու համար, այլ անհրաժեշտ է նաև երիտասարդ սերնդին ի ցույց դնելու մեր հարաբերությունների բարձր մակարդակը: Շնորհակալ եմ Վրաստանի ղեկավարությանը՝ մշտապես բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Ես նաև պարոն Նախագահին ասացի, որ մեզ համար երկու-երեք շատ սկզբունքային հարցերում այս տարի մենք առաջընթաց արձանագրեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ թե՛ Նախագահին, թե՛ Վրաստանի կառավարությանը: Շնորհակալ եմ այսպիսի մթնոլորտի, մեր հարաբերությունների համար և ուրախ եմ, որ այս մեկ-երկու օրվա ընթացքում ըմբոշխնելու եմ իմ վրացի բարեկամների հարգանքն ու վերաբերմունքը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված