Թաիլանդում փիղը ոտնատակ է արել 50-ամյա տղամարդու
Աշխարհ
Թաիլանդի Սուրին գավառում բուդիստական արարողությանը մասնակցող փիղը վարչապետ Յինգլակ Շինավաթրայի ներկայությամբ ոտնատակ տալով սպանել է մի տղամարդու, այս մասին երկուշաբթի օրը հայտնում է Bangkok Post էլեկտրոնային թերթը։
Հաղորդվում է, որ մոտ 50 տարեկան մի տղամարդ բարձրացել էր ծառի վրա, որպեսզի կարողանա տեսնել վարչապետին։ Երբ ոստիկանները պահանջել են, որպեսզի մարդը ցած իջնի, նա ծառից վայր է ընկել ուղիղ փղերի ոտքերի տակ և սկսել բարկացնել հսկա կենդանուն։
Սակայն այս իրավիճակում փիղը իրեն ասնովոր է պահել. նախ՝ կնճիթով բարձրացրել է տղամարդուն, ապա՝ գցելով գետնին, սկսել է ոտնատակ անել։ Ներկաներին հաջողվել է տղամարդուն դուրս բերել կենդանու ոտքերի տակից, սակայն ավելի ուշ, հիվանդանոցի ճանապարհին, նա մահացել է։
Ողբերգական միջադեպից հետո արարողությունը շարունակվել է, իսկ ավարտից հետո վարչապետը մասնակցել է Թաիլանդի նախարարների կաբինետի նիստին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ