ԱԳՆ-ն Սիրիայի հյուպատոսի՝ ընդդիմության կողմն անցնելու մասին պաշտոնական հայտագիր չի ստացել
Արտաքին Քաղաքական
Հայաստանի ԱԳՆ-ն Սիրիայի հյուպատոսի ընդդիմության կողմն անցնելու մասին պաշտոնական հայտագիր չի ստացել։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com–ը, արաբական Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամմադ Հոսամ Հաֆեզը միացել է Սիրիայի ընդդիմությանը:
Երեկ ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էր նաև Բելառուսում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆարուք Տահան:
Ավելի վաղ, ընդդիմությանը միանալու մասին էին հայտարարել Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում