Սնուփ Դոգի մուտքը Նորվեգիա արգելված է
Աշխարհ
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (իսկական անունը – Քելվին Բրոադուս) մուտքը Նորվեգիա արգելված է երկու տարով, հայտնում է BBC News-ը.
Համապատասխան որոշումը կայացրել է տեղական դատարանը հունիսի 28-ին Քրիսթիանսանդ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո: Հիշեցնենք, որ Սնուփը, որը գնում էր մասնակցելու Hove երաժշտական փառատոնին, ձերբակալվել էր մաքսային ծառայողների կոմից, որոնք երաժշտի մոտ հայտնաբերել են 8 գրամ մարիխուանա: Բացի այդ ռեփերը փորձում էր իր հետ տանել թույլատրելիից ավել կանխիկ գումար։ Այս կապակցությամբ ռեփերը տուգանվել է 52,000 կրոնի չափով (5.5 հազար ֆունտ սթերլինգ)։
Սակայն, դատարանի որոշումը Դոգին չի շփոթեցրել, և, ըստ նրա փաստաբանի, ռեփերը չի պատրաստվում բողոքարկել այն։ Նշենք, որ Սնուփ Դոգը բազմաթիվ դժվարություններ է ունեցել օրենքի հետ իր՝ մարիխուանայից կախվածության պատճառով։ Ավելի վաղ՝ 2012թ. հունվարին, ռեփերը ձերբակալվել էր Տեխասում շրջագայության ժամանակ մարիխուանա պահելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ