«Թանգարան անիվների վրա» ծրագիրը` Իջևանում
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ նկարիչների միության երիտասարդական թևի հետ համատեղ, «Թանգարան անիվների վրա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը, Իջևանի մշակույթի տանը կազմակերպել է հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես:
Ցուցադրության են ներկայացված ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոնի» հավաքածուից շուրջ 37 գեղանկարներ, այդ թվում` Սեյրան Խալամաջյանի «Գարուն: Տխուր օր», Վլադիմիր Մարգարյանի «Ամառային օր», Շմավոն Շմավոնյանի «Հին կամուրջ», Գրիգոր Աղասյանի «Կարոտ», «Տխուր հուշեր», Բենիկ Պետրոսյանի «Պեղումներ Էրեբունիում», Էդուարդ Իսաբեկյանի «Կոմպոզիտոր Ա. Տիգրանյան» և այլն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում