Դիպուկահարները կանխում են սիրիացիների փախուստը Թուրքիա
Մերձավոր Արևելք
Կառավարական զորքերը Թուրքիայի հետ՝ Սիրիայի սահմանին դիպուկահարներ են տեղակայել, որոնց խնդիրն է կանխել սիրիացիների փախուստը հարևան երկիր: Այս մասին այսօր գրում է թուրքական «Ռադիկալ» թերթը։ Դիպուկահարները հետևում են թուրքական Հաթայ գավառի հետ Սիրիայի սահմանին, հաղորդում SalamNews-ը վկայակոչելով ИТАР-ТАСС-ին։
Փախստականների դեմ զենքի կիրառման որևէ դեպքի մասին դեռևս չի հաղորդում, սակայն դիպուկահար զինյալներին թուրքական սահմանին կարելի է տեսնել անզեն աչքով: Նրանց դիրքերը տեղակայված են մի շարք շենքերի տանիքներին։ Նշենք, որ չնայած վերահսկողությանը, սիրիացիները շարունակում են փախչել Թուրքիա ապաստան գտնելու նպատակով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)