Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարը պաշտոնաթողություն է խնդրել
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը պատոնաթողության դիմում է տվել: Սեպտեմբերի 27-ին այդ մասին Telegram–ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը:
«Համապատասխան դիմումն Ալեքսանդր Դանիլյուկը գրել է Ուկրաինայի նախագահի անունով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ աշխատանքային այցի սկսվելուց առաջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գրասենյակում նշել են, որ Զելենսկին այդ դիմումը կքննարկի Կիև վերադառնալուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին