Իրավաբանական ֆակուլտետի հոսքը նվազել է. Արսեն Լոքյան
Հասարակություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, ամփոփելով այս տարվա ընդունելության քննությունները, ասաց. «Պետական կառավարման ակադեմիայում այս տարի նկատվել է դիմորդների մեծ հոսք և դրանց մեծ մասը եղել է Հանրային կառավարում ֆակուլտետում։ Այնուհետև դիմորդները նախապատվությունը տվել են քաղաքագիտություն և հանրային կառավարում ֆակուլտետներին, իսկ իրավաբանական ֆակուլտետի հոսքը նվազել է»։
Քննությունների ընթացքում 32 անվճար տեղի համար պայքարել է 180 դիմորդ, իսկ վճարովի մեկ տեղի համար պայքարել է 3 դիմորդ:
Արսեն Լոքյանը նկատել է, որ այս տարվա դիմորդներն ավելի զարգացած և գիտելիքներով հարուստ են ներկայացել քննություններին, ինչը բավականին ողջունելի փաստ է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը