Մենք այլևս Հյուսիսային Մակեդոնիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք
Արտաքին Քաղաքական
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը սեպտեմբերի 27-ին ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ կբացի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև՝ փոխադարձ հարգանքի և գործընկերության վրա հիմնված փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ գործուն քայլեր ձեռնարկել Հյուսիսային Մակեդոնիայի հետ բազմաոլորտ հարաբերությունների խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին