Վրաստանի պատգամավորների պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ-ի նստաշրջանի բացման միջոցառումներին
Արտաքին Քաղաքական
Վրաստանի պատգամավորների պատվիրակությունը չի մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման հանդիսավոր միջոցառումներին՝ կապված այդ կազմակերպությունում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնման հետ: Համապատասխան որոշումը սեպտեմբերի 30-ին շարադրել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության ղեկավար Թամար Չուգոշվիլին Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք պատրաստվում ենք ուշադրությունը կենտրոնացնել այն խնդիրների վրա, որոնք Ռուսաստանը ստեղծել է Ուկրաինայի է Վրաստանի նկատմամբ, ուստի այստեղ մեր գտնվելը վերաբերում է հիմնականում այդ հարցին: Մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ և մյուս երկրների հետ միասին փնտրում ենք ուղիներ, թե ինչպես այդ հարցը ներառենք օրակարգում: Ցավոք, ԵԽԽՎ-ի պատգամավորների մեծամասնությունը պաշտպանեց Ռուսաստանի վերադարձը, և այսօր միայն մի քանի պետություն է հանդես գալիս դրա դեմ: Համապատասխանաբար, մենք մեր գործողությունները կոորդինացնում ենք այդ երկրների հետ»,- ասել է Չուգոշվիլին:
«Մենք չենք մասնակցելու տարբեր միջոցառումների և հանդիպումների կամ լիագումար նստաշրջանին, որոնք հանդիսավոր բնույթ են կրում: Դա է մեր որոշումը»,- նշել է վրացի պատգամավորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին