Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

«ՉԻ». Հափշտակած 12 միլիոն ԱՄՆ դոլարը տնօրինել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները

Հայկական Մամուլ

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Վերջին շրջանում սովորական է դարձել մարդկանց «քցելը»: Այս գործելակերպը ոչ միայն հաջող «ատկատի» դեպքում հովանավորվում է ՀՀ բարձրագույն իշխանության կողմից, այլեւ շատ դեպքերում «քցելու» նախաձեռնողները հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են լինում: Ընդ որում` մեր պետության պարագլուխները նախընտրում են «քցել» մեծ գումարներ, իսկ այդպիսի գումարներ, ինչպես հայտնի է, Հայաստանում փորձում են ներդնել հիմնականում օտարերկրացիները:

Օտարերկրյա ներդրումների համար Հայաստանը գրավիչ դարձնելու ՀՀ իշխանության եւ մասնավորապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կոչերին զուգահեռ, մամուլն ամեն օր անդրադառնում է հերթական «քցվածի» պատմությանը: Փորձը ցույց է տալիս, որ եթե «քցվողը» իր մտածողությամբ «գողական» չէ, եւ դեռեւս սերտաճած չէ ՀՀ կրիմինալ վարչակարգի հետ, միամիտի պես նախընտրում է գնալ դատարան եւ փորձել այնտեղ հասնել արդարադատության: Հենց առաջին դատական նիստերից (եթե, իհարկե, գործ է հարուցվում եւ այն հասնում է դատարան) հետո խոր հիասթափություն է առաջանում օտարերկրյա ներդրողների մեջ, եւ նրանք շատ արագ հասկանում են, որ գործ ունեն ոչ թե պետության եւ պետական համակարգի, այլ մի խումբ թալանչիների հետ, որոնց միավորել է ավազակապետության խաղի կանոններն ու շահը՝ անձնական շահը:

«ՉԻ»-ն, եւ ոչ միայն «ՉԻ»-ն, այլեւ հայկական մամուլն առհասարակ, անդրադարձել է բազմաթիվ այսպիսի պատմությունների: Մի դեպքում շոշափվել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, այժմ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանի, մեկ այլ դեպքում՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի, երրորդ դեպքում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունները:

Օրերս «ՉԻ»-ն հերթական նամակն է ստացել Ռուսաստանի Դաշնության «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանից, որը միաժամանակ նամակ է հղել նաեւ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նրանց տեղեկացնելով, որ Հայաստանում իրեն «քցել» են 12 միլիոն ԱՄՆ դոլար: Նամակում Իոսիֆյանը գրել է. «2008 թվականի տարեվերջում իմ մասնակցությամբ Հայաստանում գրանցվել է «Սար Կապիտալ» կոլլեկտորային ընկերությունը, որի ակտիվները կազմել են 16.000.000 (տասնվեց միլիոն) ԱՄՆ դոլար:

2009թ. մայիս ամսին ՀՀ քաղաքացի Մհեր Ավետիսյանը (վերջինս Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկն է, հիմա համարվում է Խանջյան փողոցում գործող «Jose» ռեստորանային համալիրի սեփականատերը - ՉԻ) համաձայնության գալով Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Մարատ Ելտայեվի եւ «ԲՏԱ բանկ Երեւան»-ի նախագահ Նուռ Բագբերգենովի հետ, անօրինական ճանապարհով` մասնավորապես համապատասխան փաստաթղթերի բացակայության պայմաններում, ոմն Լեւոն Խաչատրյանին պետռեգիստրում գրանցել են որպես ընկերության նոր տնօրեն: Ըստ էության, թերի միջնակարգ կրթությամբ Խաչատրյանը պետք է տնօրիներ ակտիվներ, որոնց գրավային արժեքը կազմել է 29.000.000 (քսանինը միլիոն) ԱՄՆ դոլար: Ընդամենը երկու ամսվա ընթացքում վերոհիշյալ անձինք տարբեր խարդախ սխեմաների միջոցով ընկերությունից հանել են բոլոր ակտիվները:

2009թ. հուլիս ամսին, ժամանելով Երեւան, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն` 12.000.000 (տասներկու միլիոն) ԱՄՆ դոլարի հափշտակության առթիվ: Իմ դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի քննությունը կատարվել է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության քննչական վարչությունում:

Քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Լեւոն Խաչատրյանը: 2010 թվականին գործից Լեւոն Խաչատրյանի վերաբերյալ մաս է առանձնացվել եւ քննվել առանձին վարույթով, այնուհետեւ այն ուղարկվել է դատարան: Դատաքննության արդյունքում 2010 թվականի օգոստոսին Լեւոն Խաչատրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` պաշտոնական դիրքի չարաշահման եւ հարկերից չարամտորեն խուսափելու համար:

Իմ ներկայացուցչի հետ մասնավոր զրույցի ընթացքում ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության քննչական վարչության պետ Մ. Մարուքյանը ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ովքեր են իրական կազմակերպիչները, ովքեր կան կանգնած նրանց թիկունքում, ովքեր են պարտատերերի հետ պայմանավորվել գրավի ազատման դիմաց վճարելիք գումարի մասին, Լեւոն Խաչատրյանին` լռության դիմաց առաջարկված գումարի չափի մասին եւ այլն: Թեեւ պարոն Մարուքյանը վստահեցրել է, որ գործը դեռեւս փակված չէ, այնուամենայնիվ, արդեն մեկ տարի անցել է Լեւոն Խաչատրյանի դատապարտման օրից, սակայն առ այսօր որեւէ տեղաշարժ չկա: Արդյունքում, իմ կորցրած 12 միլիոն ԱՄՆ դոլարի հարցը այդպես էլ մնում է չլուծված:

Ավելորդ չի լինի նշել, որ Լ. Խաչատրյանի դատաքննության մի քանի նիստերի անձամբ ներկա եմ եղել, եւ պետք է ասեմ, որ տեսածս բառիս բուն իմաստով ծաղր էր արդարադատության նկատմամբ:

Հաշվի առնելով վերը նշված փաստերը, խնդրում եմ Ձեզ հանձնարարություն տալ ստուգել քրեական գործի նյութերը, պարզել իրական կազմակերպիչներին եւ համարժեք գնահատական տալ կատարված հանցագործությանը: Անհրաժեշտության դեպքում կարող եմ գրավոր տրամադրել մանրամասն տեղեկատվություն կատարված հանցագործության վերաբերյալ:

Ապավինում եմ Ձեր կողմից համապատասխան արդյունավետ միջամտությանը, այլապես ինձ այլ բան չի մնում, քան դիմել տեղական եւ միջազգային մամուլին, որպեսզի իմ օրինակով մարդիկ իրազեկվեն, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում ներդրողներին, եւ որքան անպաշտպան կարող է լինել խոշոր ներդրում կատարողը նման մթնոլորտում»,- գրել է Գեորգի Իոսիֆյանը Սերժ Սարգսյանին եւ Աղվան Հովսեփյանին ուղղված նամակում:

«ՉԻ»-ն հրապարակման նախաբանում առայժմ նշել է միայն Մհեր Ավետիսյանի անունը, որը, ինչպես նշել ենք, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկն է: Թե ովքեր են նրան սատարել, ինչպես է գործը փակվել, եւ ինչ առնչություն ունի այս պատմության հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` «ՉԻ»-ն կներկայացնի հաջորդիվ: Նշենք միայն, որ մեքենայության այս շղթայում ռուսաստանցի ներդրողը տալիս է որոշ մարզպետների անուններ եւս:

Շարունակելի...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված