Ինքնաթիռի շարժիչի մեջ թռչուն էր մտել
Հասարակություն
Հուլիսի 30-ին ամբողջ օրը «Արմավիա» ավիաընկերության չվերթները խախտվել են թռչունի պատճառով: Կեսօրին, երբ «Արմավիա»-ի ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայան, ինքնաթիռի շարժիչի տուրբինի մեջ է մտել մի թռչուն ու լուրջ վնաս հասցրել:
Ինչպես տեղեկացանք «Արմավիա»-ից, նշված ինքնաթիռի շարժիչի վերանորոգման պատճառով մյուս չվերթների հաջորդականությունը խախտվել է: Մասնագետների ջանքերով անսարքությունը վերացվել է, օդանավի անվտանգությունը վերականգնվել է, իսկ չվերթները կսկվեն իրականացվել բնականոն հունով: Ստեղված իրավիճակի պատճառով օդանավակայանում այսօր կուտակումներ են եղել:
Լragir.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը